Իրավաբանական հարցերի կոմիտեն երրորդ ընթերցմամբ աջակցեց «Ընտանեկան արժեքների և անչափահասի պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը

14:09, 12.09.2024

Իրավաբանական հարցերի կոմիտեն երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծը՝ կից օրինագծի հետ միասին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

Օրինագծով սահմանվում են ամուսնության, անչափահասի որդեգրման և խնամակալության, բժշկական մանիպուլյացիաների կիրառումը՝ անձին կենսաբանական սեռից տարբեր սեռի դասելու, պետության կողմից տրված փաստաթղթում սեռը նշելու, կրթության, տեղեկատվության տարածման, հավաքի և ցույցի հետ կապված հարցեր:

Օրենսդրական փաթեթի համաձայն՝ մայիսի 17-ը սահմանվել է Ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր։

«Այս նախաձեռնությունը հստակ ցույց տվեց մեզ, թե ով է ընտրում մեր ավանդական, վրացական արժեքները, և ով է կանգնած նման քարոզչության հետևում, որը կարող է էական վնաս հասցնել հատկապես անչափահասներին», – ասել է օրինագծերի նախաձեռնողներից մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։

Նմանատիպ