Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 122 մարդ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 122 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 122 մարդ:

Իրանի առողջապահության գերատեսչության հասարակության հետ հարաբերությունների ծառայության ղեկավարի հայտարարությամբ, երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4 232-ի:

Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1972 նոր դեպք:

Ապրիլի 10-ի դրությամբ, Իրանում վարակված է 68 192 մարդ, ապաքինվել է 35 465 մարդ: