Իրանում ջրհեղեղի պատճառով շարունակվում է տարհանումը

Իրանում ջրհեղեղի պատճառով բնակիչներին տարհանում են ևս մի քանի շրջանից:

երկրի հարավում հորդառատ անձրևների պատճառով բնակիչներին տարհանել են տասնյակ քաղաքներից և գյուղերից: Տարածաշրջանում, որը կանգնած է հեղեղման վտանգի առջև ընդհանուր առմամբ բնակվում է 50 հազար մարդ:

Տեղական իշխանությունները կանանց և երեխաներին դուրս են բերում տարածքից, իսկ տղամարդկանց կոչ է անում մասնակցել փրկարարական գործողություններին:

Աս պահի դրությամբ, երկրի պատմության ընթացքում ամենալայնածավալ ջրհեղեղներից մեկի հետևանքով զոհվել է մոտ 70  մարդ: Աղետը վնասել է մոտ երկու հազար քաղաք և գյուղ: Նրանց մի մասը ամբողջովին ծածկվել է ջրով: 86 հազար մարդ մնացել է անօթևան: