Իրանում ջրհեղեղի պատճառով մոտ 70 գյուղից տարհանել են բնակչությանը

Իրանում ջրհեղեղի պատճառով մոտ 70 գյուղից տարհանել են բնակչությանը: Աղետը մոլեգնում է երկրի հարավ-արևմտյան մասում, Խուզիստանի գավառում:

«Բի Բի Սիի» տվյալներով վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ: Աղետը 31 գավառից վնասել է 23-ը, որի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան:

Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ջրհեղեղից տուժած շրջաններ չի հաջողվել հասցնել մարդասիրական օգնություն: Օմար Զարիփը նշել է, որ դա կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հաստատված պատժամիջոցների հետ:

Այս պահին տուժած շրջաններում անց են կացվում փրկարարական գործողություններ: Գործողությանը մասնակցում են զինվորականներ և ռազմական տեխնիկան: Մի քանի շրջանի հետ կտրվել է կապը: