Իրանում ասում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում 26 նավ է հատել Հորմուզի նեղուցը
Իրանում ասում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում 26 նավ է հատել Հորմուզի նեղուցը

Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 26 նավ։

Նրանց խոսքով՝ նավերի մեջ եղել են նավթատարներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր։

«Սա տեղի է ունեցել Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ համակարգված և անվտանգության երաշխիքներով», – ասվում է զինվորականների հայտարարության մեջ։

Բացի այդ, Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը կրկին հայտարարել է, որ նեղուցով անցումը թույլատրվում է միայն Իրանի հետ նախնական համակարգմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Հորմուզի նեղուցի հիմնական նավագնացության երթուղով անցել են առնվազն երեք նավ, որոնք տեղափոխում էին մոտ ութ միլիոն բարել հում նավթ։ Դրանք երկու չինական և մեկ հարավկորեական տանկեր են։