Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսության հաղորդմամբ, հունվարի 30-ին Իրանի սահմանին կայանված ևս յոթ բեռնատարների վարորդների թույլատրել են հատել սահմանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, իրանական կողմի հետ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, սահմանին կանգնած վրացի վարորդների հարցի շուրջ:
Գերատեսչության տվյալներով, Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի հյուպատոս, Գիորգի Սախլթխուցիշվիլին հանդիպում է ունեցել տրանզիտի և միջազգային փոխադրումների վարչության տնօրենի հետ, որի շրջանակներում քննարկվել են սահմանին կանգնած վրացի վարորդների ժամանակին վերադարձի հնարավորությունները:
«Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է վարորդների հետ և տեղեկացված է նրանց վիճակի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների մասին: Հարկ է նշել, որ իրանական կողմը անցյալ շաբաթ սկսել է սահմանին կանգ առած մեքենաների աստիճանական բացթողումը»,- ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից: