Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը, հնարավոր է, չկարողանա կանխել անկայունության տարածումը հարևան երկրներում

17:27, 15.01.2026

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ կառավարությունը հնարավոր է չկարողանա կանխել ապակայունացման տարածումը երկրի սահմաններից դուրս։

Նրա խոսքով՝ իշխանությունները կանի ամեն բան՝ «զինված, դաժան ահաբեկիչներին» ճնշելու համար, սակայն հնարավոր է չկարողանան կանխել ապակայունության տարածումը հարևան երկրներում։

«Նրանք, ովքեր պլանավորում և իրականացնում են անկարգությունները, պետք է իմանան, որ մենք հետևում ենք նրանց։ Որոշ ապստամբներ հարձակվել են զինված ուժերի բազաների վրա, գողացել զենք և օգտագործում են դրանք անկարգությունների ժամանակ», – հայտարարել է Նասիրզադեն։

Միաժամանակ, առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու, պաշտպանության նախարարը պնդել է, որ ցույցի որոշ մասնակիցներ հարձակվում են կրոնական և մշակութային օբյեկտների վրա, ինչպես նաև սպառնում են խանութների սեփականատերերին։

Նմանատիպ