Իրանի նախագահը հայտարարում է, որ երկիրը գտնվում է աննախադեպ ճնշման տակ
Իրանի նախագահը հայտարարում է, որ երկիրը գտնվում է աննախադեպ ճնշման տակ

Իրանի նախագահի խոսքով, Իրանը գտնվում է աննախադեպ ճնշման տակ: Հասան Ռոհանիի հայտարարությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների պատճառով, երկիրը գտնվում է ավելի վատ վիճակում, քան եղել է 1980-1988 թվականներին Իրաքի հետ պատերազմի ժամանակ:

Ռոհանին կոչ է արել Իրանի ներքին քաղաքական ուժերին դիմադրել պատժամիջոցներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, ԱՄՆ-ի կողմից կրկին գործի դրված պատժամիջոցների ֆոնին, 2019 թվականին Իրանի տնտեսությունը նվազել է 6 տոկոսով: