Իրանի նախագահը դեմ է տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղակայմանը: Ինչպես հայտարարել է Հասան Ռոհանին, տարածաշրջանում օտարերկրյա զորքերի տեղակայմանը միշտ հետևել է «ցավ և փորձանք»: Իրանի առաջնորդը ասել է, որ առաջիկայում նա ՄԱԿ-ին կներկայացնի խաղաղության նոր նախաձեռնություն:
Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարել էր, որ Իրանը «կոչնչացնի ցանկացած ագրեսորի»:
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել հարձակում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա: ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան միջադեպի համար մեղադրում են Իրանին: