Իրանի նախագահ. Իրանը խորին ափսոսանք է հայտնում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ կործանելու համար
Իրանի նախագահ. Իրանը խորին ափսոսանք է հայտնում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ կործանելու համար

Իրանը խորին ափսոսանք է հայտնում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ կործանելու համար,- այս մասին գրել է Իրանի նախագահը «Թվիթերի» անձնական էջում:

Հասան Ռոհանիի խոսքով, նրա մտքերը և աղոթքները զոհերի ընտանիքների հետ են: Իրանի նախագահը նշել է, որ տեղի ունեցածի հետ կապված շարունակվում է հետաքննությունը և դրա մասնակից անձինք պատասխան կտան:

«Զինված ուժերի ներքին հետաքննությունը բացահայտեց, որ ցավոք, մարդկային սխալի պատճառով, հրթիռն արձակելու հետևանքով կործանվեց ուկրաինական ինքնաթիռը և զոհվեց 176 անմեղ մարդ: Հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է Իրանի նախագահը «Թվիթերի» միջոցով:

Ժամեր առաջ Իրանը խոստովանել է, ու ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը կործանելեն պատահաբար: