Իրանի միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, սակայն այն անհրաժեշտ է պահպանել. Անգելա Մերկել
Իրանի միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, սակայն այն անհրաժեշտ է պահպանել. Անգելա Մերկել

Իրանի միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, սակայն այն անհրաժեշտ է պահպանել,- այս մասին ասել է Գերմանիայի կանցլերը: Անգելա Մերկելի խոսքերով, տարածաշրջանում Իրանի դերի և Թեհրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ միջազգային համադաշնության վրդովմունքի արտահայտման լավագույն ճանապարհը, միջուկային համաձայնության ձևաչափն է:

«Հարցը կանգնած է հետևյալ կերպ, կարող ենք թե ոչ զրուցել ավելի լավ, երբ դուրս ես գալիս համաձայնությունից, թե երբ մնում ես նրանում: Մենք ասում ենք, որ կարող ենք զրուցել, երբ մնում ենք համաձայնագրում»,-նշել է Մերկելը:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է նաև, որ միջուկային հարցերով աշխատող կազմակերպությունների հիմքով, Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները: