Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել
Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել

Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել:

Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է մամուլը, Իրանն Իսրայելի վրա հարձակումն իրականացրել է բալիստիկ հրթիռներով: Հարվածը հասցվել է Կենտրոնական Իսրայելում գտնվող Բնեյ Բրակ քաղաքին:

Վիրավորների թվում կա 11-ամյա երեխա, որի վիճակը ծանր է. դեռահասն այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը հարվածներ է հասցրել նաև Թել Ավիվին, սակայն այնտեղ տուժածներ չկան: