«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» խոսնակ. ԱՄՆ-ն այլ ընտրություն չունի, քան ընդունել պարտությունը և լքել տարածաշրջանը
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» խոսնակն ամերիկացիներին կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ստախոս վարչակազմի» վրա։
Հոսեյն Մոհեբիի հայտարարությամբ՝ այս վարչակազմը պետք է փոխվի։
Նրա խոսքով՝ Թրամփը Իրանի հետ կապված «մեծ ստեր» է ասել, և Վաշինգտոնը Իրանի հետ հակամարտությունում «պետք է ընդունի պարտությունը»։
«Կարծում եմ, որ ամերիկացի ժողովուրդը չգիտի այս իրականության մասին։ Եթե իմանային այս իրականությունը, նրանք անպայման այլ կերպ կմտածեին և անպայման ճնշում կգործադրեին իրենց վարչակազմի վրա։ Այս ստախոս վարչակազմը պետք է փոխվի։ Դրան ավելացրեք այն մեծ ստերը, որոնք նույն այս նախագահն ասել է ինչպես իր նախորդ չորսամյա պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ այս գրեթե երկամյա ժամկետի ընթացքում, և որոնք ձեր գործընկերները հաշվել են լրատվամիջոցներում։ Միացյալ Նահանգներն այլ ընտրություն չունի, քան ընդունել պարտությունը և լքել տարածաշրջանը», – հայտարարել է Հոսեյն Մոհեբին։