Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան:
Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Օդանավակայանում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին դիմավորել է, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում, Իրանի արտգործնախարարը կհանդիպի Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Իրանի արտգործնախարարը կհարգի նաև Վրաստանի միասնության համար զոհված մարտիկների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի հերոսների հուշահամալիրը: