Թբիլիսիում կայացած հանդիպումներին խոսել ենք Սև ծովը և Պարսից ծոցը կապող տարանցիկ միջանցքի շուրջ. Մոհամադ Ջավադ Զարիֆ
Թբիլիսիում կայացած հանդիպումներին խոսել ենք Սև ծովը և Պարսից ծոցը կապող տարանցիկ միջանցքի շուրջ. Մոհամադ Ջավադ Զարիֆ

Թբիլիսիում կայացած հանդիպումներին խոսել ենք Սև ծովի և Պարսից ծոցի կապող տրանզիտային միջանցքի մասին,- այս մասին Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, «Թվիթերի» իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ես Թբիլիսիում հանդիպել եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Ես հեռախոսազրույց եմ ունեցել կարանտինում գտնվող արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մենք հիանալի քննարկումներ ենք ունեցել երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, հատկապես Սև ծովը և Պարսից ծոցը կապող տարանցիկ միջանցքի շուրջ», – գրել է Իրանի ԱԳ նախարարը: