Իրանի հոգևոր առաջնորդը խոստանում է վրեժ լուծել իրանցի գեներալի սպանության համար
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեյը խոստանում է վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար:
Իրանի հոգևոր առաջնորդը երկրում հայտարարել է եռօրյա սուգ:
Ղասեմ Սոլեյմանի սպանության համար ԱՄՆ-ին վրեժով է սպառնացել նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Իրանի հեղափոխության հսկիչների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Սոլեյմանն Իրաքում սպանվել էր հունվարի 2-ի գիշերը, ԱՄՆ-ի ավիահարձակման հետևանքով: