Իրանի հոգևոր առաջնորդ. Մենք ԱՄՆ նախագահին մեղավոր ենք համարում իրանական ազգին պատճառված զոհողությունների, վնասի և զրպարտության համար, ամերիկյան ապստամբության նպատակն է կլանել Իրանը
Իրանի հոգևոր առաջնորդ. Մենք ԱՄՆ նախագահին մեղավոր ենք համարում իրանական ազգին պատճառված զոհողությունների, վնասի և զրպարտության համար, ամերիկյան ապստամբության նպատակն է կլանել Իրանը

«Մենք ԱՄՆ նախագահի համար պատասխանատվություն ենք ճանաչում իրանական ժողովրդին պատճառված զոհերի, վնասի և զրպարտությունների համար» — այս մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է «Իքս» սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, «ամերիկացիները բազմաթիվ պատրվակներով և ավելի ամբիցիոզ մտադրություններով ապստամբություն հրահրեցին, սակայն իրանական ժողովուրդը, 12-օրյա պատերազմում Ամերիկայի և սիոնիզմի նկատմամբ հաղթանակից հետո, այժմ, Աստծու շնորհով, կրկին հաղթեց և ճնշեց այդ ապստամբությունը։ Սակայն դա բավարար չէ. ամերիկացիները պետք է պատասխան տան։ Արտաքին գործերի նախարարությունը և համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այս հարցով», – գրել է Խամենեին։

Նա նաև նշել է․ «Իրանն արդեն կոտրել է ապստամբության ողնաշարը, և այժմ պետք է նույնը անի ապստամբների հետ»։

«Ամերիկյան ապստամբության նպատակը Իրանի կլանումն է։ Մենք երկիրը պատերազմի չենք տանի, սակայն ներքին և արտաքին այն հանցագործներին, ովքեր կապ ունեն ամերիկյան ապստամբության հետ, անպատիժ չենք թողնի։ Մենք ԱՄՆ նախագահին ճանաչում ենք որպես մեղավոր՝ իրանական ժողովրդին պատճառած զոհերի, վնասների և զրպարտության համար», – գրել է Խամենեին։