Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ բոլոր ցուցարարները, այդ թվում՝ նրանք, ովքեր օգնել են նրանց վնասել գույքը և խաթարել անվտանգությունը, կդատապարտվեն մահապատժի
Իրանի գլխավոր դատախազի հայտարարությամբ՝ մահապատժի կենթարկվեն բոլոր այն ցուցարարները, որոնք վնասել են գույքը և խարխլել երկրի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ նույն ճակատագիրն է սպասում նաև այն անձանց, ովքեր օգնել են նրանց։
Այս մասին հայտնում է «Սքայ Նյուսը»։
Մոհամադ Մովահեդի Ազադի հայտարարությամբ՝ բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին մեղադրանք կկայացվի որպես «Աստծո թշնամիներ»։
Մովահեդի Ազադը նշել է, որ դա վերաբերում է «ապստամբներին և ահաբեկիչներին», որոնք վնասել են գույքը և խարխլել անվտանգությունը, ինչպես նաև նրանց, ովքեր օգնել են նրանց։
Նրա խոսքով՝ դատախազները որևէ ձևով չպետք է ցուցաբերեն «գթասրտություն կամ հանդուրժողականություն»։