Իրանի և Թուրքիայի սահմանին հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվորական
Իրանի և Թուրքիայի սահմանին հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվորական

Իրանի և Թուրքիայի սահմանին հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվորական: Այս մասին «Ռոյթերս» գործակալությունը գրում է Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը հենվելով:

Հարձակումը տեղի է ունեցել մարտի 2-ի լուսաբացին: Թուրքիայի ներքին գործերի նախարարի կողմից «թվիթերում» տարածված հաղորդագրության համաձայն, հրթիռը դիպել է թուրք սահմանապահներին պատկանող զրահամեքենային: Արդյունքում մահացել է մեկ մարդ:

Ինչպես գրում է Սուլեյման Սոյլուն, շարունակվում է ահաբեկիչների հետապնդման գործողությունը, սակայն, նա չի հստակեցրել, թե ովքեր են հարձակվողները:

Տեղում կենտրոնացված են շտապ օգնության բրիգադները: