Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ. Երրորդ կողմի միջամտությունը կբերի անհապաղ արձագանքի
Իրանը տարածել է նոր նախազգուշացում՝ հայտարարելով, որ երրորդ կողմի միջամտությունը կբերի անհապաղ արձագանքի։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «թշնամու դեմ պայքարը կշարունակվի, մինչև նրանք չփոխհատուցեն պատճառված վնասը»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իրանը տարբեր սցենարների համար ունի համապատասխան ծրագրեր։ Չնայած ԱՄՆ-ը հստակ չի հիշատակվում, հայտարարությունում ասվում է. «Եթե այս ագրեսիային միջամտի երրորդ երկիր, մենք անհապաղ կարձագանքենք՝ հստակ մշակված պլանի համաձայն»։