Իրանի արտգործնախարարը հունիսի 21-ին կմասնակցի Թուրքիայում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Իրանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Թուրքիայում։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 21-ին Ստամբուլում և հիմնականում կներառի մուսուլմանական երկրների միջկառավարական խմբեր։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գագաթնաժողովի շրջանակներում նաև կանցկացվի հատուկ նիստ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար։