Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում վիճահարույց հարցերի շուրջ ավելի լավ փոխըմբռնում կար, հիմա մենք միմյանց ավելի լավ ենք հասկանում

12:36, 12.05.2025

ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում վիճահարույց հարցերի շուրջ ավելի լավ պատկերացում է ձեռք բերվել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանում կայացած բանակցություններից հետո։

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ուրանի հարստացումը պետք է շարունակվի, և այստեղ որևէ փոխզիջում չկա։

«Այնուամենայնիվ, վստահություն ձևավորելու համար մենք կարող ենք որոշակի ժամանակահատվածում թույլատրել դրա սահմանափակումներ՝ չափի, տեմպի, ծավալի և մակարդակի առումով։ Սակայն հարստացումը, ըստ էության, բանակցությունների առարկա չէ։ Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ իր միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցները վերացնելու համար։ Պատժամիջոցների վերացումը բանակցությունների հիմքերից մեկն է, և սա այն է, ինչի շուրջ երկու կողմերն էլ համաձայն են։ Ինչպես ասացի, մենք այժմ ավելի ենք մտերմացել վիճահարույց հարցերի շուրջ։ Հիմա մենք ավելի լավ ենք հասկանում միմյանց», – ասաց Աբբաս Արաղչին։

Նմանատիպ