Իրանի արտաքին գործերի նախարար. ԱՄՆ-ը լրջություն է ցուցաբերել Օմանում բանակցության առաջին փուլում, և հնարավոր է համաձայնություն, եթե Վաշինգտոնը չներկայացնի չափազանցված պահանջներ

18:40, 18.04.2025

Միացյալ Նահանգները լրջություն է ցուցաբերել Օմանում բանակցությունների առաջին փուլում, և հնարավոր է համաձայնություն ձեռք բերել երկրորդ փուլում, եթե ԱՄՆ-ը չներկայացնի չափազանցված պահանջներ, – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Իրանի արտաքին գործերի ղեկավարի խոսքով, ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ սկսել լուրջ բանակցություններ, որոնք վերաբերում են միայն միջուկային հարցին՝ առանց այլ թեմաների քննարկման, կարող է գործընթացը տանել կառուցողական բանակցությունների։

Աբաս Արաղչին նշել է, որ բանակցությունները ԱՄՆ-ի հետ ընթանում են անուղղակի ձևով՝ Վաշինգտոնի սպառնալիքների և առավելագույն ճնշման պատճառով, սակայն հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ անուղղակի երկխոսության միջոցով։

«Մենք շատ գոհ էինք այն դերից, որը Ռուսաստանը խաղաց Իրանի միջուկային համաձայնագրի իրականացման գործում։ Ռուսաստանի դերը շատ օգտակար և կարևոր էր, որը մեր ռուս բարեկամները կատարել են այդ անցյալ համաձայնագրում։ Մենք հույս ունենք և սպասում ենք, որ ցանկացած ապագա համաձայնագրում Ռուսաստանը կշարունակի իր օժանդակող դերը։ Ուրախ եմ, որ այսօր պարոն Լավրովը նման երաշխիք տվեց ինձ», – հայտարարել է Աբաս Արաղչին։

Նմանատիպ