ՄԱԿ-ում Իրանի առաքելություն. Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա, բայց եթե ստիպված լինի, կպաշտպանվի և կարձագանքի ինչպես երբեք
ՄԱԿ-ում Իրանի առաքելություն. Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա, բայց եթե ստիպված լինի, կպաշտպանվի և կարձագանքի ինչպես երբեք

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը արձագանքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան։

Առաքելությունը նշում է, որ ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ներխուժումը թանկ է նստել երկրների վրա և կոչ է անում պետություններին երկխոսության։

«Անցյալ անգամ, երբ ԱՄՆ-ն սխալ թույլ տվեց՝ պատերազմներ սկսելով Աֆղանստանում և Իրաքում, վատնեց ավելի քան յոթ տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7000 ամերիկացիների կյանք։ Իրանը պատրաստ է երկխոսության՝ փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա, բայց եթե ստիպված լինի, կպաշտպանվի և կարձագանքի այնպես, ինչպես երբեք չի եղել», – ասվում է հայտարարության մեջ։

Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը արագ «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» և կստորագրի արդար և հավասար համաձայնագիր, որի համար ժամանակը սպառվում է։

«Հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Այն արագ շարժվում է մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Սա ավելի մեծ նավատորմ է, քան Վենեսուելա ուղարկվածը՝ գլխավորությամբ ամենամեծ ավիակիր «Աբրահամ Լինքոլն»-ի», – գրել է նա սոցիալական ցանցերում։