Իրանը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, 85 հազար բանտարկյալի ժամանակավորապես ազատ է արձակել
Իրանը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, 85 հազար բանտարկյալի ժամանակավորապես ազատ է արձակել

Իրանը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, 85 հազար բանտարկյալի ժամանակավորապես ազատ է արձակել: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: Միջազգային լրատվական գործակալության հաղորդմամբ, ժամանակավորապես ազատ արձակված բանտարկյալների թվում են նաև քաղբանտարկյալները:

Բացի այդ, Իրանի բանտերում ձեռնարկվում են անվտանգության հատուկ միջոցառումներ:

Ըստ «Reuters»-ի, Իրանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչները մարտի 10-ին դիմել են իշխանություններին, բանտերից  քաղբանտարկյալներին ժամանակավորապես ազատ արձակելու համար, քանի որ գերբեռնված բանտերում վարակի տարածման մեծ ռիսկ կա:

Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում կա կորոնավիրուսի 14 991 հաստատված դեպք: Մահացել է 842 մարդ: Վարակից բուժվել է 4 996 մարդ: