Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների վրա
Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իրաքում տեղակայված երկու ռազմաբազաների վրա, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականներ:
Ինչպես ասվում է Իրանի «Իսլամական հեղափոխության հսկիչների կորպուսի» կողմից հրապարակված հայտարարության մեջ, սա Թեհրանի վրեժն էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի լիկվիդացման համար:
Հարձակումից հետո տարածված հայտարարության մեջ Իրանի «Իսլամական հեղափոխության հսկիչների կորպուսը» զգուշացնում է ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին, ով իր բազաները կզիջի ԱՄՆ-ի ռազմաբազաներին, կդառնա Իրանի թիրախ:
Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից լիկվիդացված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին հուղարկավորել են հայրենի քաղաքում:
Հրթիռային հարձակումների թիրախ են դարձել Աին Ալ-Ասադ օդային ռազմաբազան և և Էրբիլ քաղաքի օդանավակայանը:
Այս պահին, տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի տարածվում: