Իրանը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսմանը
Իրանը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսմանը

Իրանը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսմանը: Այս մասին հայտարարությունը տարածել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:

Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Թեհրանը անթույլատրելի է համարում Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելը, ինչը կհանգեցնի խոշոր նյութական և մարդկային կորուստների:

Հիշեցնենք, թուրքական իշխանությունների հայտարարությամբ, Անկարան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքիան ծրագրում է Սիրիայի հյուսիսային մասում ստեղծել «անվտանգության գոտի», ուր պատրաստվում է վերադարձնել մոտ երկու միլիոն սիրիացի փախստականի: