Իրանական լրատվամիջոցներ. Չեչնիայի ռազմական ստորաբաժանումները հայտարարել են Իրանում տեղակայվելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում Իրանի զինված ուժերին աջակցելու նպատակով
Իրանական լրատվամիջոցներ. Չեչնիայի ռազմական ստորաբաժանումները հայտարարել են Իրանում տեղակայվելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում Իրանի զինված ուժերին աջակցելու նպատակով

Չեչենական ռազմական ստորաբաժանումները հայտարարել են իրենց պատրաստակամությունը տեղակայվել Իրանում՝ աջակցելու Իրանի զինված ուժերին ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժման դեպքում։

Այս մասին տեղեկատվություն է տարածում իրանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին հավատարիմ ուժերը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մղվող ամերիկա-իսրայելական պատերազմը անվանում են կրոնական պատերազմ։

Նրանք իրենց հնարավոր ուղղակի միջամտությունը նկարագրում են որպես ջիհադ՝ ի պաշտպանություն Իրանի Իսլամական Հանրապետության։