Իրակլի Շոթաձեն հրաժեշտ է տվել աշխատակիցներին
Իրակլի Շոթաձեն հրաժեշտ է տվել աշխատակիցներին

Գլխավոր դատախազության տեղեկությամբ, Իրակլի Շոթաձեն հրաժեշտ է տվել աշխատակիցներին:

Գլխավոր դատախազության կողմից տարածված տեղեկությամբ, Իրակլի Շոթաձեն դատախազության յուրաքանչյուր աշխատակցի շնորհակալություն է հայտնել տքնաջան աշխատանքի և ծավալած գործունեության համար և մաղթել հաջողություններ: Ինչպես նա նշել է հանդիպմանը, Վրաստանի դատախազությունը մշտապես եղել է օրինականության և արդարադատության պաշտպանողը:

Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր տվել մայիսի 31-ին:

 

Թողնել մեկնաբանություն