Իրակլի Կոբախիձե․ Տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի թարմացված կանխատեսումը բարձրացվել է մինչև 7%, այս կանխատեսումը 2,6 անգամ գերազանցում է ԵՄ անդամակցության մյուս թեկնածու երկրների միջին ցուցանիշը
Համաշխարհային բանկը հրապարակել է տնտեսական աճի վերաբերյալ թարմացված կանխատեսումը․ այն բարձրացվել է մինչև 7%։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ սա արտացոլում է այն դրական միտումները, որոնք առկա են Վրաստանի տնտեսությունում ընթացիկ տարվա ընթացքում։
«Մինչ այդ՝ հունիսին, հրապարակվել էր նախնական կանխատեսում, որը կազմում էր 5%, և այդ կանխատեսումը բարձրացվել է 2 տոկոսային կետով՝ 5%-ից հասնելով 7%-ի, ինչն արտացոլում է այն դրական միտումները, որոնք առկա են Վրաստանի տնտեսությունում ընթացիկ տարվա ընթացքում: Այս կանխատեսումը 2,6 անգամ գերազանցում է ԵՄ անդամակցության մյուս թեկնածու երկրների միջին ցուցանիշը: Հարկ է նաև նշել, որ Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն՝ առաջիկա 3 տարիների ընթացքում՝ 2026-2027-2028 թվականներին, Վրաստանն ունենալու է ամենաբարձր տնտեսական աճը ամբողջ Եվրոպայի երկրների շարքում: Այս միտումը պահպանելը մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է»,- հայտարարել է վարչապետը: