Իրակլի Կոբախիձե․ «Մեր երկրները սերտորեն կապված են պատմական ավանդույթներով, բարեկամությամբ, և մեր պատասխանատվությունն է՝ առավելագույնն անել գործընկերությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար»

17:18, 19.06.2026

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանին Վրաստանի ազգային շահերի ուժեղ աջակցության և պաշտպանության համար: Շնորհակալություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման համար, ինչը Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի», – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդայի հետ հանդիպմանը:

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի վարչապետին վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար:

«Սա պատմական պահ է։ Սա Վրաստանից բարձրագույն մակարդակի առաջին պաշտոնական այցն է Տաջիկստան։ Մեր ժողովուրդները, մեր երկրները սերտորեն կապված են միմյանց հետ պատմական ավանդույթներով, բարեկամությամբ, և մեր պատասխանատվությունն է անել առավելագույնը մեր գործընկերությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար։ Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունն այս նպատակին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանին Վրաստանի ազգային շահերի ուժեղ աջակցության և պաշտպանության համար: Շնորհակալություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման համար, ինչը Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի»,- նշել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ