Իրակլի Կոբախիձե․ 2025 թվականին Վրաստան է կատարվել 7,8 մլն ճանապարհորդական այցելություն, ինչը 5,9 տոկոսի աճ է, անցյալ տարի երկիրը տուրիզմից ստացել է 4,7 մլրդ դոլարի եկամուտ

12:18, 07.10.2026
«Տուրիզմի ոլորտում աճի միտում ենք ունեցել նաև անցյալ երկու տարիների ընթացքում»,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին Վրաստան է կատարվել 7,8 մլն ճանապարհորդական այցելություն, ինչը նախորդ տարվա համեմատ 5,9%-ի աճ է։
«Ինչպես նաև, զբոսաշրջային այցելությունների ուղղությամբ ունեցել ենք ռեկորդային ցուցանիշ, և եկամուտների մասով նույնպես ունեցել ենք ռեկորդային ցուցանիշ: Անցյալ տարի երկիրը տուրիզմից ստացել է 4,7 մլրդ դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվա համեմատ 6%-ի աճ է»,- հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ