Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին
Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը փետրվարի 3-5-ը Դուբայում կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։ Տեղեկատվությունը տարածել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց համաձայն՝ Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթ կունենա փետրվարի 3-ին Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում։ Իրակլի Կոբախիձեն նաև կմասնակցի «ներդրումների ապագան» թեմայով կլոր սեղանի հանդիպմանը։ Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ։

Վրաստանի վարչապետը Դուբայ է մեկնել փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի, արդարադատության նախարար Պաատա Սալիայի, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։