Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Բուդապեշտում կայանալիք Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին

16:51, 28.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին (CPAC), որը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մայիսի 29-30-ը։

Այս տեղեկատվությունը հաղորդում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Միջոցառումը կբացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը նախատեսված է ելույթ ունենալ CPAC չորրորդ համաժողովում։ Հունգարիա այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպում կունենա իր հունգարացի գործընկերոջ հետ։

Վրաստանի վարչապետը Բուդապեշտ է մեկնել պատվիրակությամբ, որի կազմում են արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ