Իրակլի Կոբախիձեն, կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին, մասնակցել է Գուրջաանիի գինու փառատոնին
Իրակլի Կոբախիձեն, կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին, մասնակցել է Գուրջաանիի գինու փառատոնին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության և խորհրդարանի անդամների հետ մասնակցել է Գուրջաանիի գինու փառատոնին։

Կառավարության ղեկավարը շրջել է փառատոնի համար ստեղծված խոհարարական գոտով, դիտել է հազվագյուտ վրացական խաղողի տեսակների, գինու պիտակների, հնագույն վրացական գինիների և գինեգործության գրքերի ցուցադրությունները։

«Նման միջոցառումները չափազանց կարևոր են։ Կառավարությունը ապագայում նույնպես անպայման կնպաստի նման փառատոնների, նման միջոցառումների կազմակերպմանը։ Սա կարևոր է բոլոր տեսանկյուններից՝ նպաստում է այս կոնկրետ տարածաշրջանի և ընդհանրապես մեր երկրի զարգացմանը, խթանում է տնտեսական ակտիվությունը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Գուրջաանիի ամենամյա գինու փառատոնը Ախթալա այգում անցկացվել է արդեն իններորդ անգամ։ Այս տարի փառատոնին մասնակցել է ավելի քան 500 գինեգործ և ձեռնարկատեր։