Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Նիկո Լեկիշվիլիի մահվան կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Նիկո Լեկիշվիլիի մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել Նիկո Լեկիշվիլիի մահվան կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Նիկո Լեկիշվիլին առանձնահատուկ ներդրում է ունեցել Թբիլիսիի և ամբողջ Վրաստանի զարգացման գործում։

«Ցավակցում եմ պարոն Նիկո Լեկիշվիլիի մահվան առնչությամբ։ Պարոն Նիկոն բացառիկ հավատարմությամբ և պրոֆեսիոնալիզմով ծառայեց մեր երկրին, նա առանձնահատուկ ներդրում ունեցավ Թբիլիսիի և համայն Վրաստանի զարգացման գործում։

Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և ողջ հասարակությանը»,- ասված է վարչապետի ցավակցական նամակում։