Իրակլի Կոբախիձեն Իլիա Թոփուրիայի հետ միասին Ռուսթավիում բացել է բազմաֆունկցիոնալ մարզական համալիր
Իրակլի Կոբախիձեն Իլիա Թոփուրիայի հետ միասին Ռուսթավիում բացել է բազմաֆունկցիոնալ մարզական համալիր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ռուսթավիում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ միասին բացել է բազմաֆունկցիոնալ մարզական համալիր։

Իլիա Թոփուրիային մարզահամալիրում դիմավորել են երկրպագուները։

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է նրան UFC-ի չեմպիոն դառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել։

«Ուզում եմ շնորհավորել ռուսթավցիներին մարզահամալիրի բացումը։ Շնորհավորում եմ Իլիա Թոփուրիային UFC գոտու կապակցությամբ, որն այսօր Ռուսթավիում է։ Չորս-հինգ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս գոտին կլինի այս քաղաքում, և որ մի արտասովոր, պատվախնդիր մարդ՝ Իլիա Թոփուրիան, կբերի այս գոտին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում հայրենասիրության համար և շնորհավորում հաջողությունների համար»,- ասել է վարչապետը։