Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբի հետ։
Կառավարության վարչակազմի տեղեկությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանում ծավալած արդյունավետ գործունեության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև մաղթել է հաջողություն նրա հետագա աշխատանքում։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Վրաստանը հավատարմորեն աջակցում է խաղաղության և կայունության պահպանմանը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։