Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Կատարի նորանշանակ դեսպանի հետ

11:51, 20.01.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել Կատարի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աալի Յուսեֆ Աբդուլռահման Ալ-Մուլլայի հետ։

Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը դեսպանին շնորհավորել է դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը տարբեր ոլորտներում։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորությունները։

Նմանատիպ