Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանի հետ

16:26, 06.08.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցյանի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի հետագա խորացմանը։

Շեշտվել է Չինաստանի դեսպանի հատուկ դերը երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական, մշակութային և միջմարդկային հարաբերություններում։

Նմանատիպ