Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակը։

Նրանց խոսքով՝ նշվել է աշխարհում խաղաղության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ապահովման համար միջազգային հանրության երկխոսության և համատեղ ջանքերի խթանման հատուկ կարևորությունը։

«Վարչապետը խոսել է Վրաստանի կառավարության կողմից տարածաշրջանում խաղաղությունը խթանելու ջանքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին, արժեքներին և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար իրականացված բարեփոխումների մասին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը նրա մասնակցության համար», – հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմից։