Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։

«Նշվել է խաղաղության և կայունության բացառիկ նշանակությունը Հարավային Կովկասում։ Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր առաջընթաց է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և այդ ճանապարհով ապահովելու երկարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – նշված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։