Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնական հանդիպման ժամանակ ուշադրությունը կենտրոնացվել է Վրաստանի և Հայաստանի միջև երկարամյա բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկայի վրա։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին Վրաստան կատարած այցի և աջակցության համար։

«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Իհարկե, բարձր մակարդակի հաճախակի այցելությունները նույնպես դրա ապացույցն են։ Շնորհակալություն ենք հայտնում Վրաստան գալու համար, Ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հայաստանի Հանրապետությանկառավարության հետ։ Վստահ ենք, որ այս դինամիկայով, այս տեմպերով, ապագայում մեծ հաջողությունների կհասնենք հարաբերությունների հետագա զարգացման առումով», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար: Վահագն Խաչատուրյանը կենտրոնացավ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վրա։

«Մեծ շնորհակալություն Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար: Ես ժամանեցի երեկ և այնպիսի տպավորություն ունեմ, որ միշտ այստեղ եմ եղել: Սա պայմանավորված է մեզ ցուցաբերված ուշադրությամբ և այստեղ մեզ համար ստեղծված միջավայրով: Վստահ եմ, որ սա նաև մեր երկրի վարչապետի և ձեզ միջև անձնական հարաբերությունների, հուսալի գործընկերության շնորհիվ է, և վստահ եմ, որ բարձր մակարդակի հանդիպումները ամրապնդում են մեր հարաբերությունները և նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար: Մենք ամեն ինչ անում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար: Վստահ եղեք, որ հայկական կողմի վերաբերմունքի և մոտեցումների մեջ փոփոխություն չի լինի: Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ներքին քաղաքական կայունությունը: Կարծում եմ, որ մեր բնակչությունը՝ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, կգնահատի կառավարությունների ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրների ինքնիշխանությանը և անկախությանը», – ասել է Վահագն Խաչատուրյանը։

Առերես հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը, կառավարության անդամների հետ միասին, պաշտոնական ընթրիքի է հրավիրել Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը։