Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Բիլալ Էրդողանի հետ

16:31, 25.10.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Աշխարհի էթնոսպորտի համադաշնության նախագահ Բիլալ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության վարչակազմը։

Հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և սպորտի ոլորտում համագործակցությունը։

«Քննարկվել է նաև Թբիլիսիում ընթացող աշխարհում առաջին անգամ անցկացվող ազգային ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Բիլալ Էրդողանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ առաջնության հյուրընկալման և բարձր մակարդակով կազմակերպման համար։

Բիլալ Էրդողանը Վրաստանում է Վրաստանի սպորտի նախարարության հրավերով՝ ազգային ըմբշամարտի աշխարհի առաջնության կապակցությամբ։

Աշխարհի առաջնությունը, որին Վրաստանը հյուրընկալում է առաջին անգամ պատմության մեջ, անցկացվում է հոկտեմբերի 25-ին։ Հաղթողները որոշվելու են բացարձակ քաշային կարգերում», – նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ