Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, որին նպաստում են սերտ քաղաքական կապերը։ Այս համատեքստում նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի անցյալ տարի Վրաստան կատարած պաշտոնական այցի հատուկ նշանակությունը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ընդգծվել է Eagle Hills ընկերության Վրաստանում 6.6 միլիարդ ԱՄՆ դոլարի պատմական ներդրման կարևորությունը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումներով իրականացված Թբիլիսիի չոր նավահանգստի նախագծի դերը և Վրաստանում այլ խոշոր ներդրումային ընկերությունների հաջող գործունեությունը։
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողով այցի շրջանակներում, մասնակցել են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, արդարադատության նախարար Պաատա Սալիան և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։