Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ-ում և Հունգարիայում նորանշանակ դեսպաններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդում Վրաստանի նոր մշտական ներկայացուցչին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի նորանշանակ դեսպաններին ԱՄՆ-ում և Հունգարիայում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդում Վրաստանի նոր մշտական ներկայացուցչին։
ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Թամար Տալիաշվիլին, Հունգարիայում՝ Նիկոլոզ Լալիաշվիլին, իսկ Եվրոպայի խորհրդում՝ Խատիա Ծիլոսանին։
Կառավարության վարչական շենքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը շնորհավորել է դիվանագետներին իրենց առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություն։
Թամար Տալիաշվիլին ունի դիվանագիտական ծառայության, հանրային ոլորտի և ակադեմիական գործունեության երկարամյա փորձ։ 2022 թվականից մինչ այժմ զբաղեցրել է Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը Եվրոպայի խորհրդում։ Նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։ Նա եղել է Վրաստանի խորհրդարանի և մայրաքաղաքի քաղաքային խորհրդի անդամ։
Նիկոլոզ Լալիաշվիլին զբաղեցրել է Վրաստանի դեսպանի պաշտոնը Ղազախստանի Հանրապետությունում։ Ունի հանրային ոլորտում աշխատանքի երկարամյա փորձ, այդ թվում՝ աշխատել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում և անվտանգության խորհրդում, ինչպես նաև եղել է խորհրդարանի անդամ։
Խատիա Ծիլոսանին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, ունի փորձ միջազգային կազմակերպություններում։ Տարբեր տարիներին աշխատել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում՝ առաջատար պաշտոններում, այդ թվում՝ որպես նախարարի տեղակալ։