Իրակլի Կոբախիձեն Ղարիբաշվիլիի ձերբակալության մասին. Սա շատ տխուր է ինձ համար որպես անհատի, չեմ կարող ավելին մեկնաբանել, սա արդարադատության հարց է
Իրակլի Կոբախիձեն Ղարիբաշվիլիի ձերբակալության մասին. Սա շատ տխուր է ինձ համար որպես անհատի, չեմ կարող ավելին մեկնաբանել, սա արդարադատության հարց է

Միակ բանը, որ կարող եմ ասել՝ մարդկային առումով ինձ համար շատ ցավալի է այս ամենը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալության հարցը։

Կոբախիձեի խոսքով՝ այս ամբողջ գործընթացը արդարադատության հարց է։

«Միակ բանը, որ կարող եմ ասել՝ մարդկային տեսակետից ինձ համար շատ ցավալի է այս ամենը։ Այս թեմայով ավելին մեկնաբանել չեմ կարող։ Սա արդարադատության խնդիր է։ Կրկին ասեմ՝ մարդկայնորեն ինձ համար ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ կնքվել է դատավարական համաձայնագիր, ըստ որի՝ որպես պատիժ սահմանվել է հինգ տարի ազատազրկում։