Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտում հանդիպել է Վիկտոր Օրբանի հետ

21:12, 28.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնական հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացել է Վրաստանի և Հունգարիայի միջև հաջող համագործակցության վրա։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հունգարացի գործընկերոջը՝ տարբեր հարթակներում Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Վրաստանի և Հունգարիայի վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Բուդապեշտում՝ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում։

Նմանատիպ