Իրակլի Կոբախիձեի և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են միջին միջանցքի հնարավորությունները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասուր Բարզանիի հետ։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։ Նշվել է այս առումով առկա ներուժը և ներդրումային ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները։
«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքին, Միջին միջանցքի հնարավորություններին և երկրի դերին՝ որպես կարևոր տարածաշրջանային և լոգիստիկ կենտրոն։ Ընդգծվել է խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։