Իրակլի Կոբախիձե - Ես զարմացած եմ Մայա Սանդուի հայտարարությունից, երկրի քաղաքական առաջնորդը հայտարարում է, որ պատրաստ է քվեարկել երկրի անկախության կորստի օգտին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը իրեն համար զարմանալի է։
Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Մայա Սանդուի այն հայտարարությունը, որտեղ Սանդուն ասում է, որ «կաջակցեր երկրի միավորմանը Ռումինիայի հետ»։
«Ինձ համար, նախ և առաջ, զարմանալի է նման հայտարարությունը։ Երկրի քաղաքական առաջնորդն ասում է, որ պատրաստ է քվեարկել իր երկրի անկախության կորստի օգտին։ Երբ նման հայտարարություն է անում քաղաքական առաջնորդը, արդեն չգիտեմ՝ ինչ մեկնաբանություն կարելի է անել։ Շատ ցավալի իրադարձություն է սա Մոլդովայի համար, մի երկրի համար, որն անկախություն է ձեռք բերել մեր հետ միասին՝ 90-ականների սկզբին։ Մնացածը, իհարկե, Մոլդովայի խնդիրն է, երևի իրենք ինքնուրույն կընդունեն իրենց որոշումները», – նշել է Իրակլի Կոբախիձեն։